Sie sind nicht angemeldet.

Lieber Besucher, herzlich willkommen bei: armenien.am. Falls dies Ihr erster Besuch auf dieser Seite ist, lesen Sie sich bitte die Hilfe durch. Dort wird Ihnen die Bedienung dieser Seite näher erläutert. Darüber hinaus sollten Sie sich registrieren, um alle Funktionen dieser Seite nutzen zu können. Benutzen Sie das Registrierungsformular, um sich zu registrieren oder informieren Sie sich ausführlich über den Registrierungsvorgang. Falls Sie sich bereits zu einem früheren Zeitpunkt registriert haben, können Sie sich hier anmelden.

1

Mittwoch, 27. Oktober 2004, 17:31

Hovannes Shiraz

Սփյուռքի հայությանը

Ես, որպես ծաղիկն Արազի ափին,
Նայում ջրերին, կարոտում եմ դեռ,
Դուք, որ հեռացաք այն սև օրերին, -
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Նայում Սևանա երազ ծովակին,
Նայում կարոտով, կարոտում եմ դեռ,
Կարծես նայում եմ մորս աչքերին, -
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:

Նայում Մասիսին մեր նվիրական,
Հալվել եմ ուզում կրծքին ալեհեր,
Ինչքան նայում եմՍ կարոտում այնքան, -
Դուք չե՞ք կարոտում, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:

ՈՒ երբ մի գիշեր չեմ տեսնում նրանց,
Թվում է, ձեզ հետ որբ եմ կարևեր,
Դուք ինչպե՞ս օտար աշխարհներ ընկածՍ
Չեք մեռնում վշտից, իմ հեռավորներ,
Իմ պանդուխտ հայեր:




***

Երկնքի սպիտակ, սպիտակ շուշաններ,
Իջնում եք անշշուկ, իջնում եք ձյուն դառած,
Իջնում եքՍ պարուրում անտառներ ու դաշտեր,
Ու ծածկում իմ աչքից ձորերն իմ թափառած:

Թափվեցե՛ք, իմ ձյուներ, երազներ քնքշաթով,
Թափվեցե՛ք,ծածկեցե՛ք ձորերն իմ հուշերի,
Ա՜խ, հուշերն ինձ անգամ խոցում են շշուկով,
Հուշերիս քուն բերեք մոռացման գիշերի:

Ես ամեն ինչի մեջ նրան եմ տեսնում դեռ,
Ոտքերի հետքերն եմ նշմարում քարերին,
Փռեցե՛ք մոռացման սավաններն, իմ ձյուներ,
Նրա հետ թափառած իմ բոլոր ճամփեքին:

Թող իջնի մազերիս ձմեռը տխրաձայն,
Միայն թե մոռանամ, հեռանամ հուշերից,
Ա՜խ, իմ դառն հուշերը չպիտի քաղցրանան,
Թեկուզև մազերիս ձյունն իջնիՍ ծածակի ինձ...




ՀԱՅԱՍՍԱՆԻ ԱՂՋԻԿՆԵՍԸ

Հուրն են սիրո սևի սիրուն լույս աղջիկներն Հայաստանի,
Սրտիս վրա քայլող գարուն` կույս աղջիկներն Հայաստանի,
Իմ սիրտն ի՜նչ է, ա'խ, թե ուզեն` բերդեր կառնեն մի հայացքով,
Անառիկ բերդ ու սիրո սյուն` հույս աղջիկներն Հայաստանի:

Մեկը մեկից պարզ ու կախարդ, մեկը մեկից խոսքով քաղցր,
Ետ կբերեն ալևորին, օձ կթովեն աչքով քաղցր, -
Մեկը` աստղիկ, մեկը` լուսնյակ, մեկն` արևի տեսքով քաղցր, -
Իմ Հայաստանն են զարդարում նուրբ աղջիկներն Հայաստանի:

ՈՒ չգիտեմ որի՞ն սիրեմ, որի՞ն թողնեմ անհագ սրտով,
Ամենքին է սրտիս աչքը արևի պես կրակ սրտով,
Երբ հուր ծովի պես են քաշում` ո՞նց դիմանաս վտակ սրտով, -
Ինձ աստղերից ցած են բերում սուրբ աղջիկներն Հայաստանի:

Իմ Սևանը ո՞նց ցամաքեց, երբ սևածով աչքերը կան,
Իրենց նման հարբեցընող գինին քամող ձեռքերը կան,
Վարդ շուրթերին բուրմունքի պես Կոմիտասի երգերը կան, -
Քարից անգամ լույս են քամում բյուր աղջիկներն Հայաստանի:

Բայց մի գանգատ ունի կյանքս` այն, որ ինձ մի վարդ չտվին,
Սուրբ եմ Արա Գեղեցիկի պես` ինձ մի սուրբ Նվարդ չտվին,
Ինձ թողեցին գիրկն ընկածի, դեռ ասում են` դարդ չտվին, -
Գերեզմանս են աչքով փորում զուր` աղջիկներն Հայաստանի:

Առանց նրանց` երգս պաղ էր` արև բացին իմ երգի մեջ,
Նրանց սիրո ձեռագործն է ծիածանը երկնքի մեջ, -
Բայց քաջ կասեմ` մեկին սիրես, լավի՜ն սիրես ու լա'վ սիրես,
Որ քեզ պաշտեն բոլո՜ր սիրուն, լույս աղջիկներն Հայաստանի:




Մայրս
Հովհաննես Շիրազ

Մեր հույսի դուռն է մայրս,
Մեր տան մատուռն է մայրս,
Մեր օրորոցն է մայրս,
Մեր տան ամրոցն է մայրս,
Մեր ճորտն ու ծառան է մայրս,
Մեր տան անշուքն է մայրս,
Մեր տան անտունն է մայրս,
Մեր արծվաբույնն է մայրս,
Մեր տան ծառան է մայրս,
Մեր տան արքան է մայրս,
Մեր տան պուճուրն է մայրս,
Մեր հացն ու ջուրն է մայրս,
Մեր տան անճարն է մայրս,
Մեր դեղն ու ճարն է մայրս,
Մեր տան աղբյուրն է մայրս,
Մեր ծառավ քույրն է մայրս,
Մեր տան անքունն է մայրս,
Մեր անուշ քունն է մայրս,
Մեր տան ճրագն է մայրս,
Ա՜խ, մեր տան Սիսն է մայրս,
Մեր տան Մասիսն է մայրս,
Մայրս, մեր հացն է մայրս,
Մեր տան Աստվածն է մայրս...



***
Ես ծնվել եմ ձորերում`
Եղեռնի սև օրերում:

Մայրս կրծքին` օրորել`
Իմ օրոցքն էլ է կորել:

Աչքս բացի` սով տեսա,
Աստված ասաց` "Զոհ է սա":

Դեռ փայտե ձի չհեծած`
Բախտի ձիուց ընկա ցած:

Որբ մնացի ու անուս,
Ես դեռ մանկուց ընկա դուրս:

Վշտի վիհից, գահեր վես,
Հրաշք է, որ հասա քեզ:

Քիչ էր մնում` եղեռնի
Թաթն իմ կոկորդն էլ բռնի:

Բյուրերին է նա հորել`
Ինչպե՞ս է, որ չեմ կորել:

Չեմ պղտորվել, վշտից մեծ
Սոխակս օձի չփոխվեց:

Հոգիս` արցունք ու ոսկի`
Խտացվածքն եմ իմ ազգի:

Այժմ ազգին իմ անչար
Պարտք են Աստված ու աշխարհ:

Հատուցումը եղեռնի`
Երբ էլ լինի` կհառնի:

Իրար գրկեն պիտի ողջ
Այս ազգերն էլ մահագոչ:

Աշխարհ, դու ինձ մի նայիր,
Իմ ողջ ազգին փայփայիր:

Վախենում եմ, թե նրան
Դու պարտք մնաս... հավիտյան:



ԱՆԻ
(հատված պոեմից)

Դեռ մի կարոտ ունեմ անհագՍ հասնեմ Անի ու նոր մեռնեմ
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Բալասանվեմ իր բաց վերքին մանու ծնեմ մեռած մորիցՍ
Ախուրյանի օրորի տակ, փրկեմ ԱնինՍ կարոտս առնեմ։

Օրոցք դնեմ իղձերն հայոցՍ հայոց հույսերն օրորելով
Որպես որդուն իմ երկվորյակՍ երկնեմ ԱնինՍ կյանքն օրորեմ։

Ախուրյանի ջրերի պես մորս փեշերն համբուրելովՍ
Լցված կյանքով հազրազանգՍ գրկեմ Անին վերածնվեմ։

Կրծքիս սեղմեմ Անիս ավեր բուերի տեղ սոխակ դառնամ
Դառած երգ ու վարդի քաղաքՍ երգեմ Անին ու նոր մեռնեմ։

Վանա ծովի ու Վանի հետ ու Ղարսի հետ ու ՍասիսիՍ
Իմ Սևանի լույսերի տակ զուգեմ ԱնինՍ օջախ վառեմ։

Ծաղկեցնեմ շիրիմն անգամ արքայաշուք իմ պապերի
Որպես անտառ կաղնեպսակՍ տնկեմ ԱնինՍ Վանին խառնեմ։

Ավեր թողնեմ միայն Քյոշքը թուրք չարահուշ բռնակալի
Գլխին հայոց արևաթագՍ ոսկեմ Անին բերդն համբուրեմ։

Հազարազանգ զարթնեցնեմ հազարամյա իր խոր քնից
Արագածի պես անխորտակ բուրգեմ Անին վեր պարսպեմ։

Վեր փյունիկեմ հազար ու մի տաճարներով իր ավերակ
Մայր տաճարի գմբեթի տակ խնկեմ Անին կյանք բուրվառեմ։

Թագադրեմ սրտիս թագով մանուկ Գագիկ թագավորին-
Հազար ու մի զանգովՍ հստակ զանգեմ ԱնինՍ վեր ղողանջեմ։

Մայրաքաղաք Երևանին Անին դարձնեմ մայրաքաղաք
Պալատներով իր նորաթագ վեմեմ ԱնինՍ կյանքի գոչեմ։

Վերաշինեմ շիրմի մատուռն սպարապետ Պահլավունու
Վեմեմ բուրգերն ու աշտարակ ճեմեմ Անին ու նոր ննջեմ։

Բանտից հանեմ մեծ ՀայաստաննՍ այս ազատված փոքրիս խառնեմ,
Գրկելով հողն իմ բովանդակՍ հայկեմ Անին ու նոր մեռնեմ։

Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին
Առագաստեմ ծովերս անտակ թագեմ ԱնինՍ թագավորեմ։

հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև
Ախ, թեկուզ լուռ դեռ ավերակ տեսնեմ ԱնինՍ ու նոր մեռնեմ։

Որպես ոսկի վաղվա գուշակ որպես Մասիսին իմ անուշակ
Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին ու չմեռնեմ։




ԼԻԶԲՈՆԻ ՈՂՋԱԿԷԶՆԵՍԻՆ

Յիշէ՛ք, հայեր, բալիկներուդՍ
Դեռ ծիլ ընկած գալիքներուդ,
Որ քեզ ամառ պիտի տային,
Բայց կէս ճամբին ընկան կիսատՍ
Դեռ չտեսած հողն Արարատ:
Յիշէք, հայե՛ր, ընկողներին,
Որ չհասած մեր հողերին,
Ընկան հինգն էլ ի սէր հայոցՍ
Մեր հինգ միլիոն զոհուած որդոց,
Որ գեր-ձորում ընկած են դեռՍ
Հայ վրէժի յոյսով անմեռ:

Եկ գովք անենք հայ քաջերին
Խենթ սրտին էլ ընդդէմ դարի,
Յիշէ՛ք հայեր, ինչպէս Սիզբոն,
Երէկ Սիզբոն, այսօր Լիզբոն,
Եկ, դիմացիր, ազգ իմ զգօն
Հինգ հայդուկին այս երգեհոն,
Եկ, որ Վարդանն Ա ւարայրի
Անէծք դառնայ թուրքին վայրի:
Յիշէք, հայե՛ր, որ վայր ընկան
Անվերադարձ մահով, սակայն,
Սարգիս Սեդրակ, Արա Սիմոն,
ԻնքըՍ ՎաչէնՍ հանց երգեհոն,
Մեզ կը կանչեն ու գան պիտի
Ի սէր, գերուած Արարատի,
Ի սէր հայոց մայր հողերունՍ
Ընդդէմ հողաց թուրք գողերուն:

Որ Հայաստանն իմ խլեցին,
Մեզ վրէժը լոկ թողեցին.
Երէկ Սիզբոն,
Այսօր Լիզբոն,
Հայն է զոհւում հորիզոնից մինչ հորիզոն:
Չենք մոռանում Եղեռնը մեծ,
Որ հայ արեան ծովը խմեց,
Քարը թողեց վերապրողին,
Թուրքն է ապրում, այն էրՍ հողին,
Խամրեց արեւն ողջ հայութեան:
Յիշե՛նք, հայեր Եղեռն համայն,
Որ մեր ազգի ծուծը խմեց,
Աշխարհասաստ Եղեռնը մեծ:

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՍԱԶ




ԳԱԶԵԼ ՇԱՄԻՍԱՄԻՆ

( Հեթանոսկան )

Ես աչք չունեմ քո հող-թագին, եկ, Շամիրամ,այս գիշեր,
Ախ, սիրել եմ ուզում մի կին,եկ, Շամիրամ,այս գիշեր,

Ես Արան եմ, Գեղեցիկի հազարերորդ թոռն եմ թուխ,
Թե դեռ վարդ կա քո շրթերին, եկ, անթառամ, այս գիշեր,

Վախենում եմ կյանքս թռչի սիրո տենչ ու տանջանքով,
Ես կարոտ եմ քո գգվանքին, եկՍ տարփանամ այս գիշեր:

Հոգնել եմ ես քրոջական համբույրներից խաբուսիկ,
Մարմին կուզե իմ խենթ հոգին, եկ` խենթանամ այս գիշեր:

Հրաբորբոք այնպես գրկեմ, որ Արային մոռանաս,
Մի գառ դառնաս դու իմ գրկում, եկ` գայլանամ այս գիշեր:

Քո շուրթերից ծծեմ գինին ասորական դաշտերի,-
Հարբած ընկնեմ քո բաց կրծքին` եկ` մեղրանամ այս գիշեր:

Շամբշոտանալ կուզե հոգիս շամբշոտաշատ մի գրկում,
Ես ուզում եմ անկուշտ մի կին, եկ` ցոփանամ այս գիշեր:

Մի բուռ սիրտս ծովացել է մի ցոփ կնոջ կարոտով,-
Նազուկ մեջքիդ ցոփ եղնիկին` եկ` վագրանամ այս գիշեր:

Սև աչերդ սիրո հուռութք` հյուսքերիդ սև պարանով
Օձապատույտ եկ իմ մեջքին, եկ` փաթութ գամ այս գիշեր:

Մռնչում է մարմնակարոտ մարմինս` ընդդեմ իմ ոգու,
Եկ ծծերիդ ծով ծփանքին ծիածան գամ այս գիշեր:

Սյունի կարոտ կրակներդ կրակ կրքով կմարեմ,
Եկ, ծովանամ քո տարփանքին, եկ` հովանամ այս գիշեր:

Ես Արան եմ... Եկ Նվարդիս գեթ մի գիշեր ես դավեմ,-
Որ նեըմպեմ դարիս ոգին, եկ` շնանամ այս գիշեր:

Ավաղ, էլ ոչ սուրբ Նվարդ կա, ոչ սուրբ Արա Գեղեցիկ,
Շամիրամվեց Նվարդն անգին, եկ` շամբշանամ այս գիշեր:

Արև կրքով հասիր` ցրիր արցունքներս աստղացած,
Որ նման որբ այս լուսնյակին որբ չմնամ այս գիշեր:

Հոգնել եմ ես` երազածիս երազներով գրկելուց,-
Ես տենչում եմ արյուծ մի կին,եկ,գառնանամ այս գիշեր:

Շատ ազգեր են սրից կորել, սիրով արի, ոչ սրով,-
Ափսոս կորած քո էլ ազգին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր:

Բեր Վանա ծովն աչքերովդ` ծով գիրկն ընկնեմ, հովանամ`
Գեթ պատկերը բեր իմ աչքին, եկ, ծովանամ այս գիշեր:

Քրիստոնյա իմ մարմինն էլ` հեթանոսվի թող այնպես,
Որ գառնանաս իմ խոյանքին, եկ, արբենամ, այս գիշեր:

Բայց թե զորքով ինձ հայտնվես` ես քեզ պատանք կդառնամ,
Ու գերեզման քո բանակին, ե՛կ, Շամիրամ, այս գիշեր:
... kaxaghanen xeghdug dzajnov
..piti kochem [B]Hajastan[/B] !!!